ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման ենթարկվեց ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով

Բերման ենթարկվեց ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, մարտի 31-ին ոստիկանության ՔՀԳ վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները, Երևան-Սևան ճանապարհից ապօրինի զենք պահելու և կրելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին երևանցի, 44-ամյա Գ. Խ.-ին։
Խուզարկությամբ նրա մոտից հայտնաբերվեց «Վալտեր» տեսակի նմանվող ատրճանակ՝ լիցքավորված 4 փամփուշտով։
Հրազենն ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն։
Նախապատրաստվում են նյութեր։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: