Բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանից
07.12.2017 11:12
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 6-ին, ժամը 19.15-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Տիգրան Շ.-ին, որը դեկտեմբերի 1-ից ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 193 հոդվածի (կանխամտածված սնանկությունը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: