Բերման ենթարկվեց Նոր Խարբերդից
09.02.2018 15:07
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 8-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները Նոր Խարբերդ գյուղից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Էդգար Գ.-ին, որը հունվարի 22-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի (խուլիգանությունը) 1-ին մասի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: