Բերման ենթարկվեց Մարմարաշենից
11.05.2018 11:08
Հետախուզվողի հայտնաբերում

Մայիսի 10-ին, ժամը 16.15-ին, ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Մարմարաշեն գյուղից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Վարուժան Ք.-ին, որը 2017թ. հոկտեմբերի 4-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի, 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: