Բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանից
12.02.2018 12:21
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 11-ին, ժամը 18.00-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 1973 թ. ծնված Արամ Մ.-ն, որը 2017թ. հուլիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 184 հոդվածի (Գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: