Բերման ենթարկվեց Պտղնի գյուղից
12.04.2018 10:54
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 11-ին, ժամը 14.35-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները Պտղնի գյուղում գտնվող ռեստորանից բերման են ենթարկել 1982 թ. ծնված Համբարձում Հ.-ին, որը ապրիլի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 147 հոդվածի (բնակարանի անձեռնմխելիությունը խախտելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: