ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող ՌԴ քաղաքացին բերման ենթարկվեց
12.07.2019 11:39
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 11-ին, ժամը 14.50-ին, ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Երևան-Մոսկվա ինքնաթիռի չվերթի հաշվառումից հետո բերման է ենթարկվել ՌԴ քաղաքացի 27-ամյա Անդրեյ Ավրամուկը, որը 2018թ. նոյեմբերի 16-ից հետախուզվում է ՌԴ Սախա-Յակուտիայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից ՌԴ քրեական օրենսգրքի 111 հոդվածի (դիտավորյալ ծանր մարմնական վնասվածք հասցնելը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: