Բերման ենթարկվեց «Շիրակ» օդանավակայանից
14.02.2018 10:56
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարին 13-ին, ժամը 23.15-ին, ոստիկանության Մեծամորի բաժնի ծառայողները Մոսկվա-Շիրակ չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո, «Շիրակ» օդանավակայանի ժամանման սրահից բերման են ենթարկել 1991 թ. ծնված Արտակ Ս.-ին, որը 2017թ. հոկտեմբերի 19-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: