Բերման ենթարկվեց Վահագնի թաղամասից
14.07.2017 14:21
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 13-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները Վահագնի թաղամասի թիվ 29Բ տնից բերման են ենթարկել 1969 թ. ծնված Լիլիթ Պ.-ին, որը մարտի 10-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: