Բերման է ենթարկվել 13 քաղաքացի
«Կանեփ-կակաչ 2019» համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, օգոստոսի 15-ին, ժամը 23.30-ին, Երկաթուղայինների փողոցի մի հասցեից, ապօրինի զենք-զինամթերք կրելու և պահելու կասկածանքով, բաժին բերման են ենթարկել 13 քաղաքացու: Նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է մեկ կաթոցիչ` դեղնականաչավուն զանգվածով, իսկ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է երկու ատրճանակ՝ պահունակներով, որից մեկը լիցքավորված է եղել 8, մյուսը` 7 փամփուշտներով: Հայտնաբերվել է նաև մեկ 7.6 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: