Բերման ենթարկվեց Զովունիից
18.05.2018 10:55
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները մայիսի 17-ին, ժամը 17.10-ին, Զովունի գյուղի 28-րդ փողոցից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արտակ Հ.-ն, որը մայիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծի) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: