ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բերման ենթարկվեց Աբովյան-Արամի խաչմերուկից

Բերման ենթարկվեց Աբովյան-Արամի խաչմերուկից

«Նելեգալ 2018» օպերատիվ կանխարգելիչ միջոցառման շրջանակներում սեպտեմբերի 18-ին, ժամը 17.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մարաշի բաժանմունքի ծառայողները, օպերատիվ-տվյալներն իրացնելիս, Երևան քաղաքի Աբովյան- Արամի փողոցների խաչմերուկից բերման են ենթարկել 2000 թ. ծնված Անդրանիկ Պ.-ին, որը սեպտեմբերի 13-ից Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 34-177 հոդվածի (գողության փորձը) 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: