Երկու հոդվածների մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները բերման ենթարկեցին
21.01.2019 11:58
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 19-ին, ժամը 20.35-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների կողմից Երևանի Գրիգոր Լուսավորչի փողոցից բերման է ենթարկվել 26-ամյա Հրաչ Ա.-ն, որը հունվարի 18-ից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր քրեական օրենսգրքի 176 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի (Կողոպուտը) և 235 հոդվածի 4-րդ մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) մեղադրանքներով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: