1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ոստիկանները բերման էին ենթարկել գողության կասկածանքով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

21.08.2019 15:51 Գողություն

Մարտի 16-ին, ժամը 17.30-ի սահմաններում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում մայրաքաղաքի հիվանդանոցներից մեկի բուժքույրը հաղորդում էր տվել, որ նույն օրը ինչ-որ մեկն աշխատասենյակի սեղանին դրված իր պայուսակից դրամապանակ է գողացել, որի մեջ եղել է անձնագիր, 140.000 դրամ և 10 եվրո:
Հարուցվեց քրեական գործ:
Ոստիկանները գողությունը կատարած անձին և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ տարաբնույթ միջոցառումներ ձեռնարկեցին: Օպերատիվ հարցումներից զատ ուսումնասիրվեցին հիվանդանոցում և հարակից տարածքներում տեղադրված տեսախցիկների տեսագրությունները: Տեսահսկող սարքերը սպորտային գլխարկով կասկածելի մի տղամարդու էին ֆիքսել, որին ոչ ոք չէր ճանաչում: Եվ եթե նույնիսկ նա էր, ապա միայն արտաքին նկարագիրը պարզելը բացահայտման համար քիչ էր, անհրաժեշտ էր ճշտել անձնական տվյալները, գտնվելու վայրը և, որ ամենակարևորն էր, հայտնաբերել նրան:
Քրեական հետախույզներին ոչ այդ, ոչ էլ հաջորդ օրը գողությունը կատարած անձին հայտնաբերել չհաջողվեց: Որոնողական աշխատանքները շարունակվեցին, և դեպքից ամիսներ անց գողությունը բացահայտվեց:
Օգոստոսի 15-ին ոստիկանները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, Պարույր Սևակի փողոցի շենքերից մեկից Ուզբեկստանի Հանրապետության 39-ամյա մի քաղաքացու բերման ենթարկեցին:
Հետագա միջոցառումներով պարզվել էր, որ նա նշվածից զատ, նույն օրը հիվանդանոցի մեկ այլ աշխատասենյակից էլ էր դրամապանակ հափշտակել: Եվ սա ամենը չէր. մայիսի 6-ին Իջևանի գրադարաներից մեկի աշխատասենյակից էր դրամապանակ գողացել, որի մեջ փող ու բանկային քարտեր էին եղել:
Ապիրլի 30-ին Շենգավիթում շտապօգնության ենթակայանի սենյակներից մեկից էր դրամապանակ հափշտակել:
Կասկածյալի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր տաշվածքների մոտ երեք տասնյակ բանալիներ, դրամապանակներ, զարդեր:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: