Բերման ենթարկվեց Բաղրամյան պողոտայից
22.09.2017 11:30
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները սեպտեմբերի 20-ին, ժամը 21.10-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի 1-ին փակուղու 14 շենքից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արմեն Վ.-ին, որը 2016թ. ապրիլի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 38-175 հոդվածի (ավազակությանը հանցակցելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: