Բերման ենթարկվեց «Գոգավան»-ից
24.10.2017 10:39
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Տաշիրի և Բազումի բաժինների ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ հոկտեմբերի 23-ին, ժամը 22.45-ին, «Գոգավան» սահմանային վերահսկիչ բաժանմունքից հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1963 թ. ծնված Գառնիկ Թ.-ն, որը հոկտեմբերի 4-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի (ծեծը) մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: