Բերման ենթարկվեց Սարյան փողոցից
25.07.2017 13:27
Հետախուզվողի հայտնաբերում
Հուլիսի 24-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Սարյան փողոցի թիվ 27 շենքի մոտից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Վարդան Հ.-ին, որը հուլիսի 24-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: