Բերման ենթարկվեց «Օղակաձև» զբոսայգուց
26.02.2018 10:37
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 25-ին, ժամը 18.20-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի և ոստիկանության զորքերի ծառայողները Երևանի «Օղակաձև» զբոսայգու 6-րդ հատվածից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1991 թ. ծնված Հակոբ Մ.-ին, որը 2017թ. սեպտեմբերի 5-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշեր կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: