Բերման ենթարկվեց Երևանյան լճի մոտից
26.05.2018 11:33
Հետախուզվողի հայտնաբերում
Մայիսի 25-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները Երևանյան լճի մոտից բերման են ենթարկել 1956 թ. ծնված Սեդա Ջ.-ին, որը մայիսի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: