Բերման ենթարկվեց Րաֆֆու փողոցից
27.01.2017 12:04
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները հունվարի 26-ին, ժամը 22.30-ին, Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 29 շենքի մոտից բերման են ենթարկել 1972 թ. ծնված Լևոն Կ.-ին, որը ս/թ հունվարի 26-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողության) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: