Բերման ենթարկվեց ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և սառը զենք կրելու կասկածանքով
28.03.2022 12:18
Թմրամիջոցի հայտնաբերում
Մարտի 24-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի բաժնի ծառայողները մետրոյի կայարաններից մեկի նախասրահից, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու և սառը զենք կրելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին Կոմիտասի պողոտայի 21-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին գորշ զանգվածով կաթուցիչ և գաղտնի փականով դանակ:
Նշանակվել են փորձաքննություններ:
Հանգամանքները պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: