Բերման ենթարկվեց Տիգրան Մեծի պողոտայից
28.11.2018 12:43
Հետախուզվողի հայտնաբերում
«Հետախուզում-2018» ամենամյա օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում նոյեմբերի 27-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Տիգրան Մեծի պողոտայի թիվ 3 հասցեի մոտից բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, 1986 թ. ծնված Քամյար Մ.-ն, որը օգոստոսի 3-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 188 հոդվածի (ապօրինի ձեռնարկատիրությունը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: