Բերման ենթարկվեց Հանրապետության փողոցից
28.12.2017 12:13
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Կենտրոնականի բաժնի ծառայողները դեկտեմբերի 27-ին, ժամը 10.30-ին, Հանրապետության փողոցի 82/Ա շենքի բերման են ենթարկել 1970 թ. ծնված Աստղիկ Ա.-ին, որը դեկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: