Բերման ենթարկվեց Նոր Արեշից
30.01.2018 13:48
Հետախուզվողի հայտնաբերում
Հունվարի 29-ին, ժամը 23.40-ին, ոստիկանության Նաիրիի և Էրեբունու բաժինների ծառայողները Երևան քաղաքի Նոր Արեշ 44-րդ փողոցից բերման են ենթարկել 1984 թ. ծնված Դավիթ Ս.-ին, որը 2017թ. դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի և 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: