Ոստիկանները ակումբի մոտից 5 երիտասարդի են բերման ենթարկել
«Հետախուզում-2019» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, մայիսի 29-ին, ժամը 05.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 3-րդ գումարտակի ծառայողները Խանջյան փողոցի մի ակումբի մոտից, վիճաբանության և թմրանյութ պահելու, օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Կենտրոնական բաժին բերման են ենթարկել 5 երիտասարդի, որոնք ակումբի մոտ վիճաբանել և քաշքշել են միմյանց, որի ընթացքում նրանցից մեկը գետնին է նետել թղթե փաթեթ: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ծխամորճ և թղթի մեջ փաթեթավորված 1.9 գ դեղնականաչավուն զանգված:
Փաթեթը նետած երիտասարդը հայտարարել է, որ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և իր օգտագործման համար է:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: