Բերման ենթարկվեց Ավան-Առինջից
04.12.2017 10:55
Հետախուզվողի հայտնաբերում
Դեկտեմբերի 2-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ Ավան-Առինջ 2-րդ միկրոշրջանի 2/5 շենքից բերման է ենթարկվել 1965 թ. ծնված Արսեն Գ.-ն, որը նոյեմբերի 23-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: