Բերման ենթարկվեց Կողբացու փողոցից
05.04.2018 11:13
Հետախուզվողի հայտնաբերում
Ապրիլի 4-ին, ժամը 11.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները Երևանի Կողբացու փողոցի թիվ 1 շենքի մոտից բերման են ենթարկել 1989 թ. ծնված Ներսես Շ.-ին, որը ապրիլի 3-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: