Բերման ենթարկվեց բժշկական կենտրոնից
05.09.2017 10:36
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 4-ին, ժամը 10.15-ին, «Հրազդան» Բ/Կ-ից բերման է ենթարկվել 1967 թ. ծնված Վալերի Ա.-ն, որը օգոստոսի 7-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով՝ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռի կատարումից խուսափելու համար:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: