Բերման ենթարկվեց «Շիրակ» օդանավակայանից
11.06.2018 11:35
Հետախուզվողի հայտնաբերում

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում հունիսի 10-ին, ժամը 21.55-ին, ոստիկանության Տարոնի բաժնի ծառայողները «Շիրակ» օդանավակայանից բերման են ենթարկել 1990 թ. ծնված Արթուր Փ.-ին, որը 2017թ. նոյեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: