Հետախուզվողը բերման ենթարկվեց Հյուսիսային պողոտայից
17.09.2019 14:54
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ԱԳ և ԸԲԿԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, սեպտեմբերի 16-ին, ժամը 19.00-ին, Երևանի Հյուսիսային պողոտայից բերման են ենթարկել 17-ամյա Արմեն Խ.- ին, որը սեպտեմբերի 16-ից հետախուզվում է ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 4-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: