Բերման ենթարկվեց սահմանային անցակետից
29.03.2019 10:31
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ մարտի 28-ին, ժամը 11.10-ին, Բավրայի սահմանային անցակետից ոստիկանության Աշոցքի բաժին բերման է ենթարկվել Վրաստանի քաղաքացի 22-ամյա Աշոտ Ն.-ն, որը մարտի 5-ից ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: