ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողին հայտնաբերեցին Բերդում
18.02.2015 12:06
Հետախուզվողի հայտնաբերում
Փետրվարի 17-ին, ժամը 15.55-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները Բերդ քաղաքի Անդրանիկի փողոցից բերման են ենթարկվել 1978 թ. ծնված Կորյուն Վ.-ին, որը 2014 թ. դեկտեմբերի 25-ից ՌԴ Վլադիմիրի մարզի իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: