1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Կանայք իրավապահ մարմիններում» միջազգային կոնֆերանս Բիշքեկում

«Կանայք իրավապահ մարմիններում» միջազգային կոնֆերանս Բիշքեկում

ԵԱՀԿ-ի համայնքային ոստիկանության ծրագրի շրջանակում՝ հոկտեմբերի 16-ին Ղրղզստանի Հանրապետության Բիշքեկ քաղաքում Ղրղզստանի ներքին գործերի նախարարության հետ համատեղ կազմակերպվել էր «Կանայք իրավապահ մարմիններում» միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում էին տարբեր երկրներից հրավիրված անվտանգության և իրավապահ ոլորտի, քաղաքացիական հասարակության, միջազգային կազմակերպությունների շուրջ 100 ներկայացուցիչներ:
Հայաստանի Հանրապետության պատվիրակության մեջ ընդգրկված էին ՀՀ ոստիկանության շտաբի կազմակերպական-վերլուծական վարչության բարեփոխումների և կառավարչական որոշումների համակարգման բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Լիանա Ամիրխանյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության ավագ տեսուչ, ոստիկանության մայոր Մարինա Վերվեկան, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Լաուրա Հայրունին և «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության անդամ Գայանե Հովակիմյանը:
Միջոցառման ընթացքում քննարկվեցին իրավապահ մարմիններում ծառայող կանանց գենդերային հավասարության խնդիրները: Եղան նաև մի շարք առաջարկություններ՝ կիրառելով միջազգային փորձը համախմբել կին ծառայողների ուժերը և ուղղորդել իրավակարգի և անվտանգության ամրապնդմանն ու հասարակության պաշտպանությանը, ինչպես կարող են կանայք բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը և ինչպիսի խնդիրներ կարող են լուծել նրանք, ինչպես մեծացնել կին ծառայողների թվաքանակը և ինչպիսի աշխատանքային պայմաններ ու արտոնություններ սահմանել նրանց համար:
Բացի այդ, հոկտեմբերի 15-ին ԵԱՀԿ կենտրոնը հայկական պատվիրակության համար կազմակերպեց աշխատանքային այց Ղրղզստանի ներքին գործերի նախարարություն: Տեղի ունեցան հանդիպումներ բարեփոխումների բաժնի, համայնքային ոստիկանության և գենդերային հավասարության հարցերով զբաղվող ստորաբաժանումների ծառայողների հետ:
Պատվիրակությունն այցելեց նաև համայնքային ոստիկանության հենակետ և օպերատիվ կառավարման կենտրոն: