Բնակարանագողը հայտնաբերվեց
Սեպտեմբերի 22-ին, ժամը 17.20-ին, ոստիկանության Կենտրոնականի բաժնում ահազանգ է ստացվել, որ Բայրոնի փողոցի 12 շենքի բնակարաններից մեկից գողություն է կատարվել:
Պարզվել է, որ սեպտեմբերի 17-ի ժամը 01.00-ից մինչև սեպտեմբերի 22-ի ժամը 17.30-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ, պատշգամբի պատուհանը բացելով՝ Բայրոնի փողոցի 12 շենքի մի բնակարանից գողացել են ձմեռային մուշտակներ, ժամացույց, «Նոութբուք» համակարգիչ և բջջային հեռախոս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1982 թ. ծնված Տավրոս Ո.-ն, որը նոյեմբերի 5-ին, ժամը 20.00-ին, բերման է ենթարկվել բաժին:
Գողոնն առգրավված է:
Տավրոս Ո.-ն ձերբակալված է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: