Բնակարանագողը ձերբակալվել է
20.09.2013 12:56
Գողություն
Սեպտեմբերի 19-ին, ժամը 22.45-ին, ոստիկանության Գավառի բաժին է դիմել 33-ամյա մի տղամարդ և հայտնել, որ իր բարեկամի տնից գողացել են մահճակալի 2 գլխակողեր, ապակյա սպասք, հեռուստացույցի սարքավորում և տնտեսական ապրանքներ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1980 թ. ծնված Սոս Թ.-ն:
Գողոնն առգրավված է:
Սոս Թ.-ն ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: