1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանային գողության ևս մեկ հանցադրվագ է բացահայտվել

06.10.2012 11:41 Գողություն

Ինչպես տեղեկացրել էինք՝ սեպտեմբերի 22-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ մի քաղաքացու բնակարանից գողացել են 110.000 դրամ և ոսկյա զարդեր:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ հոկտեմբերի 4-ին, ժամը 15.00-ի սահմաններում, ոստիկանները Երևանի Ռոստոմի փողոցի թիվ 44 հասցեից բերման էին ենթարկել 1984 թ. ծնված Ռուբեն Հովսեփյանին, որը խոստովանել էր, որ գողությունը կատարել է ինքը:
Ձեռնարկված օպերատիվ-քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է նաև, որ Հովսեփյանը սեպտեմբերի սկզբներին ոստիկանության Կենտրոնականի բաժնի վարչական տարածքում գտնվող մեկ այլ բակարանից գողացել է մոտ 300.000 դրամ արժողության 20 գ ոսկյա շղթա, 500 ԱՄՆ դոլար և 132.000 դրամ:
Ռուբեն Հովսեփյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: