Բնակարանային գողությունը բացահայտվեց
09.02.2013 11:47
Գողություն
Հունվարի 29-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բնակարաններից մեկից հեռուստացույց և արծաթյա զարդեր են գողացել:
Փետրվարի 8-ին ոստիկանության ծառայողները պարզել են, որ գողությունը կատարել են 1989 թ. ծնված Արամ Գ.-ն և 1992 թ. ծնված Ասլան Գ.-ն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Արամ Գ.-ն և Ասլան Գ.-ն ձերբակալված են:
Կատարվում է նախաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: