Բացակայել էր 20 րոպեով. Կումայրիի ոստիկաններն արագ բացահայտեցին բնակարանային գողությունը
Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.15-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում հաղորդում էր տվել Գյումրի քաղաքի Կորի փողոցի մի բնակչուհի. որ երբ առավոտյան 20 րոպեով բացակայել էր տնից և դուռը թողել բաց, հյուրասենյակից գողացել էին հեռուստացույց, իսկ պահարանում դրված պայուսակի միջից՝ 12 հազար դրամ:
Կումայրիի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի աշխատակիցները, համագործակցելով քրեական հետախույզների հետ, պարզել են, որ գողությունը կատարել են գյումրեցի 51 և 53 տարեկան երկու եղբայրներ: Նրանք ձերբակալվել և տեղափոխվել են բաժին: Եղբայրները հայտնել են, որ հեռուստացույցը վաճառել են, իսկ 12 հազար դրամով կատարել են գնումներ:
Եղբայրներն ու գնորդը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղ տվել են խոստովանական ցուցմունք:
Գողոնն առգրավվել է: Հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: