ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բազումի բաժնի քրեական հետախույզները բացահայտել են բնակարանային գողություն

12.10.2022 10:43 Գողություն

Ոստիկանության Վանաձոր քաղաքի Բազումի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Գուգարք գյուղում բնակվող մի երիտասարդ անցած ամիսներին իրենց գյուղում գողություն է արել: Տեղեկությունը ստուգվեց ու հաստատվեց: 20-ամյա երիտասարդը հրավիրվեց բաժին: Բացատրական աշխատանքի արդյունքում և փաստերի ճնշման տակ նա խոստովանեց: Ըստ նրա` իմանալով, որ համագյուղացին մեկնել է արտերկիր ու տանը մարդ չկա, օգոստոսի վերջերին մտել ու գողացել էր զարդեր: Սեպտեմբերի կեսերին մտել էր մոտակա մեկ այլ առանձնատուն, սակայն արժեքավոր ոչինչ չգտնելով` հեռացել էր: Եվ սա էլ վերջը չէր: Սեպտեմբերի սկզբներին Վանաձոր քաղաքում, օրը ցերեկով, իջեցրել էր կայանված «Օպել» մակնիշի մի մեքենայի ապակին և փորձել փախցնել այն, սակայն այդ պահին վրա էր հասել մեքենայատերն ու կանխել:
Երիտասարդի տանը հայտնաբերվել են գողացված զարդերը: Տուժողներից ընդունվել են հաղորդումներ: Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: