Ոստիկանները Արգավանդում բացահայտել են բնակարանային գողություն
04.09.2019 15:07
Գողություն
Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները պարզել են, որ Արգավանդ գյուղի 18-ամյա բնակիչը, ազատ մուտք ու ելք ունենալով համագյուղացու բնակարան, 2017թ. նոյեմբերին՝ տարբեր օրերի, բնակարանից կատարել է ընդհանուր մոտ 200.000 դրամի գողություն:
Երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: