ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Արտաշատի ոստիկանները բացահայտել են բնակարանային գողություն

06.09.2022 13:50 Գողություն

Ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողներն օրերս ստացել էին օպերատիվ հավաստի տվյալ, որ Արտաշատ քաղաքի Ներսիսյան փողոցի բնակիչ, 47-ամյա մի տղամարդ օգոստոսի սկզբին հարմարեցված բանալիով բացել էր հարևանի տան դուռն ու գողություն արել: Հետագա միջոցառումների արդյունքում սեպտեմբերի 1-ին նա հայտնաբերվել ու ձերբկալվել է։
47-ամյա տղամարդը խոստովանել է, որ գողությունը կատարել է ինքը: Իսկ տուժած քաղաքացին իրավապահներին չէր դիմել, քանի որ նրա եղբայրը վերադարձրել էր գողացված գումարը:
Պարզվեց նաև, որ 47-ամյա տղամարդը ևս մեկ անգամ նույն կերպ մտել էր նույն բնակարան, սակայն ձեռնունայն հեռացել էր:
Քրեական վարույթի շրջանակներում դեպքերի հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: