1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բնակարանային գողություններ Գագարինում․ Սևանի ոստիկանների բացահայտումը

11.09.2020 14:57 Գողություն

Սեպտեմբերի 9-ի գիշերը ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը բնակարանային գողության ահազանգի հետքերով մեկնեց Գագարին ավանի Շիրազի փողոցի բնակարաններից մեկը։ Ահազանգող կինը գնացել էր եղբոր չբնակեցվող տուն ու տեսել, որ իրերը խառնշտած են։ Ոստիկանության ծառայողները տեղում պարզեցին, որ բնակարան մտած անձը ոչինչ չի գողացել, ամենայն հավանականությամբ՝ արժեքավոր բան չգտնելով։ Ձեռնարկված հետախուզական միջոցառումների արդյունքում Սևանի ոստիկանները ժամերի ընթացքում պարզեցին կասկածվողի ինքնությունը։ Բացի այդ, տեղեկություններ ձեռք բերեցին, որ նա սեպտեմբերի 8-ին էլ, տեխնիկական միջոցների գործադրմամբ, բացել է դարձյալ Շիրազի փողոցի տներից մեկի պատուհանը, մտել ներս և փող գողացել։ Գագարինի բնակիչ, 39-ամյա տղամարդը հայտնաբերվեց ու կասկածանքով բերման ենթարկվեց ոստիկանության Սևանի բաժին, որտեղ խոստովանեց կատարածը։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: