1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բացահայտվել է Արմավիրում կատարված բնակարանային գողության դեպքը. կան ձերբակալվածներ

14.05.2021 11:20 Գողություն
Բացահայտվել է Արմավիրում կատարված բնակարանային գողության դեպքը. կան ձերբակալվածներ

Մայիսի 13-ին, ժամը 15.20-ին, ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի 9/3 շենք շտապ ոստիկան մոտենա:
Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ մայիսի 12-ի ժամը 17.00-ից մայիսի 13-ի ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի նշված շենքի բնակարաններից մեկի մուտքը հսկող տեսախցիկը, ապա հարմարեցված գործիքով բացելով դուռը՝ գողացել են ինտերնետային և տեսախցիկի հիշողության սարքավորումներ, իսկ ննջասենյակի զգեստապահարանից՝ ոսկյա զարդեր:
Տուժողից ընդունվել է հաղորդում։
Արմավիրի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են Երևանի 40 և 48 տարեկան երկու տղամարդիկ։ Նրանք հայտնաբերվել, բերման են ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին և ձերբակալվել են:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: