1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բացահայտվեց բնակարանային գողության ողջ մեխանիզմը

26.08.2019 14:43 Գողություն

Օգոստոսի 22-ին, ժամը 12.15-ին, ոստիկանություն էր զանգահարել Հաղարծին գյուղի մի բնակիչ և հայտնել, որ իր տունը թալանել են:
Դիլիջանի բաժնից մեկնած ոստիկանները պարզել էին, որ ժամը 10.30-ից 11-ն ընկած ժամանակահատվածում տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են առաջին հարկի ննջասենյակի պատուհանը և գողացել մեկ միլիոն դրամից ավելի գումար:
Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ:
Տավուշի մարզային վարչության և Դիլիջանի քննչական բաժնի ծառայողների հետ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է հանցագործության ողջ մեխանիզմը:
Օգոստոսի 21-ին 52-ամյա մի դիլիջանցի երևանցի ընկերոջից տեղեկանում է, որ նրա ծանոթ 34-ամյա վրացին գումարային խնդիրներ ունի: Նրան օգնելու նպատակով հայտնում է Հաղարծինում միայնակ բնակվող տղամարդու մասին՝ նշելով, որ նրա տանը կարող է գումար լինել, կարելի է գողություն կատարել:
Գալով նախնական համաձայնության՝ երևանցու «Նիսան Տիդայով» գնում են Հաղարծին, ուսումնասիրում տունը:
Նախնական համաձայնության գալով՝ օգոստոսի 22-ին երևանցին ու վրացին «Նիսան Տիդայով», իսկ դիլիջանցին՝ իր «ՎԱԶ-21214» մեքենայով գալիս են Հաղարծին, որտեղ, ըստ նախնական դերաբաշխման, տան ելումուտը հսկելու նպատակով դիլիջանցին մեքենան կանգնեցնում է մոտիկ խաչմերուկում, իսկ երևանցին ու վրացին մոտենում են տանը: Հարմար պահի վրացին մտնում է տուն, գողանում ավելի քան մեկ միլիոն դրամ գումարը, որից հետո երեքն էլ հեռանում են:
Երեքն էլ ձերբակալվել են:
Տուժողին հասցված վնասն ամբողջությամբ վերականգնված է:
Հավելենք, որ օգոստոսի 24-ին բաժնի հատուկ պահպանվող տարածք տեղափոխված «Նիսան Տիդայի» խուզարկությամբ՝ սրահի երեք տարբեր հատվածներից հայտնաբերվել են դեղնականաչավուն զանգվածներ և «B8» գրառմամբ մեկ դեղահաբ:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: