ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բնակարանային գողությունը բացահայտվեց. կասկածյալները ձերբակալված են

28.12.2017 12:26 Գողություն
Բնակարանային գողությունը բացահայտվեց. կասկածյալները ձերբակալված են

Դեկտեմբերի 27-ին, ժամը 11.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1973 թ. ծնված Վահան Ֆ.-ն և հայտնել, որ նախորդ օրը տանը չեն եղել, իսկ հետո նկատել են, որ տան ոսկեղենն ու փողը չկան:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 26-ի ժամը 15.00-ից մինչև դեկտեմբերի 27-ի ժամը 1.00-ն ընկած ժամանակահատվածում, օգտվելով տան անդամների բացակայությունից, պատուհանը հրել-բացելով Վահան Ֆ.-ի տան ննջասենյակի զգեստապահարանի զարդատուփի միջից գողացել են գումար և ոսկյա զարդեր:
Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 14.55-ին, գողություն կատարելու կասկածանքով, Արմավիր քաղաքի Լերմոնտովի փողոցից բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Կորյուն Ս.-ն, իսկ ժամը 15.20-ին Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի հրապարակից` 1995 թ. ծնված Համբարձում Ս.-ն և 1996 թ. ծնված Կարեն Մ.-ն:
Համբարձում Ս.-ն և Կարեն Մ.-ն խոստովանել են, որ բնակարանային գողությունը կատարել են իրենք, միաժամանակ` որ բացի նշված գողությունից նախկինում կատարել են ևս 7 բնակարանային գողություններ:
Համբարձում Ս.-ն և Կարեն Մ.-ն ձերբակալված են:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: