Բնակարանից գողություն կատարողները հայտնաբերվեցին
16.01.2013 12:22
Գողություն
Հունվարի 15-ին, ժամը 13.45-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մուսալեռ գյուղի բնակիչներ՝ 15 և 17-ամյա երկու պատանու:
Պարզվել է, որ նրանք հունվարի 12-ին, ժամը 12.00-ից 13.00-ի սահմաններում, լոգարանի բաց պատուհանից մուտք գործելու միջոցով Պտղունք գյուղի մի բնակչի բնակարանից գողացել են 4 բջջային հեռախոս, ձեռքի ժամացույցներ և այլ իրեր` պատճառելով շուրջ 150.000 դրամի նյութական վնաս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: