Բնակարանից ոսկյա զարդեր գողացողը հայտնաբերվել է
04.03.2013 11:25
Գողություն
Փետրվարի 8-ին ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բնակարաններից մեկից ոսկյա զարդեր են գողացել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված, նախկինում դատված Գրիգոր Շալյանը, որը տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: