ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բնակարանից ոսկյա խաչ, «Նոութբուք» և բիժուտերիա գողացողներին ձերբակալեցին

04.04.2014 15:36 Գողություն

Մարտի 31-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Մասիսի բաժնում 1979 թ. ծնված Արտակ Ի.-ն հաղորդում է տվել, որ իր բնակարանից գողացել են ոսկյա խաչ, «Նոութբուք» համակարգիչ և բիժուտերիա ` պատճառելով մոտ 200.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել են 1991 թ. ծնված Սեյրան Գ.-ն և 1988 թ. ծնված Ռոլանդ Ս.-ն:
Սեյրան Գ.-ն և Ռոլանդ Ս.-ն ձերբակալված են:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: