ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բնակարանի խուզարկությամբ ատրճանակ, կացին, 3 դանակ և փամտուշտներ են հայտնաբերվել

Փետրվարի 20-ին, ժամը 10.20-ին, ոստիկանության Կումայրիի բաժնի ծառայողները մի քրեական գործի շրջանակներում խուզարկել են 1963 թ. ծնված Գուրգեն Ի.-ի բնակարանը: Արդյունքում՝ ննջասենյակի պահարանից հայտնաբերել է «Մակարով» տիպի ատրճանակ` դատարկ պահունակով, 9 մմ տրամաչափի 10 փամփուշտ, ծալովի 3 դանակ և փոքր կացին:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Գուրգեն Ի.-ն ներկայացվել է քննչական վարչություն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: