ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Բնակարանում հայտնաբերվել է տարաների մեջ աճեցրած կանեփանման բույսի 19 ցողուն

Մայիսի 1-ին, ժամը 19.15-ին,  ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, թմրանյութ պատրաստելու և աճեցնելու կասկածանքով, Մուշ 2/2 թաղամասի 55 շենքի բնակարաններից մեկից բաժին են հրավիրել 1964 թ. ծնված Հասմիկ Ի.-ին:
Զննությամբ բնակարանից հայտնաբերվել և առգրավվել է տարբեր տարաների մեջ աճեցրած կանեփանման բույսի 19 ցողուն: Հասմիկ Ի.-ն հայտարարել է, որ դրանք աճեցնում է 1986 թ. ծնված, նախկինում դատված Արմեն Խ.-ն:
Արմեն Խ.-ն բաժնում խոստովանել է, որ նշված կանեփանման բույսի ցողունները ինքն է  աճեցրել՝ հետագայում  որպես  թմրամիջոց օգտագործելու համար:
Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: